ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութով փաթեթ և գլանակ

Հուլիսի 21-ին, ժամը  21.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Վաղարշապատի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ազատ Ս.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կիսաչոր, ընդհանուր 7.8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, և ծխախոտի  գլանակ` նույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: