1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութ պահելու կասկածանքով

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողների համատեղ խումբն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 հասցեում գտնվող մթերային խանութի դիմացից, թմրանյութ պահելու  կասկածանքով, բաժին բերման է ենթարկել 1971 թ. ծնված Արման Շ.-ին և 1969 թ. ծնված Արմեն Կ.-ին:
Խուզարկությամբ Արման Շ.-ի գրպաններից հայտնաբերվել և առգրավվել է   5 փաթեթ` 1-ին փաթեթից մոտ 18 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 2-րդ փաթեթից` 61 հատ «սուբոտեքս» տեսակի դեղահաբ, 3-րդ փաթեթից` մոտ 10 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 4-րդ փաթեթից` մոտ 1.5 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված և 5-րդ փաթեթից՝ մոտ 0.18 գ մուգ գույնի կոշտ զանգված: Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն. «սուբոտեքսը» և կոշտ զանգվածը ձեռք է բերել ՌԴ-ից, իսկ կանեփանման զանգվածն աճեցրել է իր հողամասում:
Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝  բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված և մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: