ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Հունվարի լույս 29-ի գիշերը, ժամը 02.45-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի՝ 20 և 26 տարեկան: 26 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մոտ 5 գրամ քաշով, և մոխրացած հետքերով լամպ։ Մյուս երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Ձերբակալվածներն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: