ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկների ծառայության հերթական արդյունքը. հայտնաբերվել է թմրանյութ և մեկնարկային ատրճանակ

Երևանի պարեկների ծառայության հերթական արդյունքը. հայտնաբերվել է թմրանյութ և մեկնարկային ատրճանակ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.10-ի սահմաններում, մայրաքաղաքի Սևանի փողոցում պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով երեք երիտասարդի, որոնցից մեկը, նկատելով ոստիկաններին, նետել է թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված կար: Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Այստեղ պարզվել է երիտասարդների ինքնությունը:
Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ձայնաազդանշանային մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Նույն օրը Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ Սևանի փողոցում հայտնաբերվել և վերցվել է 17-ամյա պատանու նետած փաթեթը` դեղնականաչավուն զանգվածով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: