ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք

Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում:
Տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ցանկապատի տակ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման 4 բույս, իսկ խորդանոցում՝ տարայի մեջ լցված կանեփանման զանգված:
Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել, թմրանյութն էլ պատրաստել իր իսկ ցանած բույսերից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: