ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

37-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և Մարտունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վարդենիկ գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մարտունու բաժին են տեղափոխել Կարճաղբյուր համայնքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: