Չարենցավանի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավանի 4-րդ թաղամասի շենքերից մեկի 51-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տեղեկությունները՝ հոկտեմբերի 4-ին իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 31,1 և 2 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված կանեփի վայրաճ բույսերից:
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: