ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների մասնակցությամբ նոյեմբերի 2-ին խուզարկություն կատարվեց Արարատի մարզի 61-ամյա մի բնակչի տանը և օժանդակ շինություններում: Ննջարանի պահարանում ապակյա տարաների մեջ հայտնաբերվեց վեց փաթեթ` ընդհանուր մոտ 29 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը թմրանյութ է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: