ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են թմրանյութով փաթեթներ. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է

Փետրվարի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդի 24-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը Երևանի Նաիրի Զարյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա «Նիսանն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ: Մեքենայում հայտնաբերվեց 30 փաթեթ թմրանյութ՝ մոտ 33 գրամ ընդհանուր քաշով:
Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
24-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նշանակվել է փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: