ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի բնակիչ երիտասարդներ ձեռք են բերում և Աշտարակի տարածքում իրացման նպատակով տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ:

Տեղեկության իրացման առաջին դրվագը փետրվարի 8-ին էր: Նախնական ստուգումներից ու ճշգրտումներից հետո, ցերեկվա ժամը 4.20-ի սահմաններում, Սասունիկ-Օշական ճանապարհին Աշտարակի ոստիկանները ձերբակալեցին 24 և 27 տարեկան երիտասարդներին և, նրանցից մեկի վարած մեքենայով հանդերձ, բերեցին բաժին:


Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 34 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Երկու երիտասարդն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկության համաձայն` նույն հակաօրինական գործունեությամբ զբաղվում էին ևս երկու տղամարդիկ՝ դարձյալ Արմավիրի մարզի բնակիչ: Այս տեղեկության հաստատումը փետրվարի 10-ին էր: Երեկոյան ժամը 7-ին մոտ Աշտարակի ոստիկանները, նույն հիմնավոր կասկածանքով և նույն` Սասունիկ-Օշական ճանապարհին, ձերբակալեցին Էջմիածնի բնակիչ 37 և 43 տարեկան տղամարդկանց և, վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ 37-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` մոտ 30 և 13 գրամ դեղնականաչավուն և մոտ 7 գրամ մուգ գույնի փխրուն զանգվածներով: Ըստ նրա հայտնածի` կանեփն ու հաշիշը ձեռք են բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:

Կազմված փաստաթղթերն ու տղամարդիկ ներկայացվել են Քննչական վարչություն: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Առգրավվել են նաև բջջային հեռախոսներ ու կանխավճարային քարտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: