ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բերման են ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտեցին:
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Կոմիտասի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդենիս քաղաքի 26-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված:
26-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխունա է, իրենն է, պահում է օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորաձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: