1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Փարաքար գյուղի 49-ամյա մի բնակիչ իր տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի վայրում նկատել են 21 կանեփի բույս: Տանտերը հայտնել է, որ տանը թմրանյութ է պահում:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 17-ին զննություն կատարվեց փարաքարցի տղամարդու տանն ու կից օժանդակ շինություններում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց մոտ 50 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, նաև հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել:

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրացրին Բաղրամյան գյուղում: 56-ամյա տանտերը իրավապահներին հայտնել է, որ տանն ունի կանեփի չոր զանգված և պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդու տանը զննություն կատարվեց: Նա իրավապահներին ներկայացրեց մոտ 81,5 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Հայտնեց, որ այն թմրանյութ է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: