Պարեկները թմրանյութեր պահող տղամարդու են ձերբակալել
20.01.2023 15:27
Թմրամիջոցի հայտնաբերում
Հունվարի 18-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Շիրակի փողոցում ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին էին տարել Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված և բուպրենոֆինի նմանվող կես հաբ:
Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: