ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Փետրվարի 19-ի վաղ առավոտյան Ծաղկաձոր քաղաքում ծառայող Կոտայքի մարզի պարեկները Օլիմպիադայի փողոցում կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: Հիմնավոր կասկած ունեին, որ վարորդն ապօրինի պահում է թմրամիջոց: Հրազդանցի 27-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք, որտեղ էլ խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը թմրամիջոց է:
Մեքենան տեղափոխվել է բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: