45-ամյա վարորդի մոտ թմրանյութ հայտնաբերվեց
21.03.2023 11:50
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ Արարատ քաղաքի 45-ամյա մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում և օգտագործում:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ մարտի 20-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Արարատի բաժանմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կանեփանման զանգվածով երկու գլանակ կար: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: