Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 30-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված:
Կասկածվողը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, հավաքել է Իջևանի սարերից, չորացրել իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: