ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդեսի» վարորդի մոտ թմրանյութ կար

Փետրվարի 14-ի կեսգիշերին մոտ Արագածոտնի պարեկները Կոշ գյուղի տարածքում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են Էջմիածնի 45-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Խուզարկությամբ տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման զանգվածով երկու կաթուցիչ: Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է:
Հանգամանքները պարզվում են: