ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Մայիսի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծառայություն իրականացնող պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ, երկուսը` մարիխուանայի, մեկը` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով:
Մուսալեռցի երիտասարդը հայտնել է, թե թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամի միջոցով` անձնական օգտագործման համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: