1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արմավիրցի 37-ամյա մի տղամարդ տան նկուղում և կից օժանդակ շինությունում կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեում զննություն կատարվեց։
Նկուղից հայտնաբերվեցին դեղանականաչավուն չորացված, մանրացված զանգված՝ ընդհանուր մոտ 580 գրամ, և արմատախիլ արված կանեփի երկու բույս։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացան նաև հոկտեմբերի 24-ին, համաձայն որի՝ Նոր Արմավիր գյուղի 57-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում, իսկ տանն ու կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նորարմավիրցու տան և կից օժանդակ շինություններում զննություն կատարվեց: Հացատան ակնհայտ տեսանելի մասում ոստիկանները նկատեցին դեղնականաչավուն զանգվածով լցված մեկ լիտր տարողությամբ ապակե տարա, որի քաշը 580 գրամ էր: Հայտնաբերվեց նաև թղթե չորս փաթեթ՝ ընդհանուր 7,21 գրամ քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է իր աճեցրած կանեփից: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: