ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութ, սառը զենք ու ռազմամթերք. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվեց նաև, որ տղամարդը հաճախ է գալիս Եղվարդ:
Հոկտեմբերի 18-ին Եղվարդի Պարույր Սևակի փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, մարիխուանայի նմանվող զանգված ու ծալովի դանակ:
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Աշտարակի բաժնի ծառայողները, ինչպես և Նաիրիի քննչական բաժնի քննիչները խուզարկությամբ Ագարակի նրա տան բակում հայտնաբերեցին կանեփի 11 բույս, իսկ տանը` տարատեսակ փամփուշտներ, չորս դանակ, որոնցից մեկը` գաղտնի փականով, կանեփի սերմ և ավելի քան 180 գրամ կանեփանման չոր զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: