Էջմիածնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
01.07.2021 10:49
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Հայկաշեն գյուղի 55-ամյա մի բնակիչ թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները հունիսի 25-ին նրա հողամասից հայտնաբերեցին կանեփի 11 բույս և նույն բույսի չորացված ցողուններ ու տերևներ։
Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել և իր օգտագործման համար թմրամիջոց պատրաստել։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: