ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվել է «թմրաշղթա»․ հայտնաբերվել են թմրամիջոցներ ու զենք-զինամթերք

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ամենօրյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ թմրամիջոցների իրացման վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, որոնք իրացրին Էրեբունու քրեական հետախույզների հետ։ Հուլիսի 15-ին իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում նրանք մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերեցին ու Էրեբունու բաժին բերման ենթարկեցին վեց տղամարդու, որոնց կասկածում էին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր։  ԹԱՇԴՊ վարչության ծառայողները տեղեկություն ունեին, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները նրանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Հարուցված քրեական գործի շրջանակներում,  դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով  թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: