ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոյեմբերի 3-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով: Վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է: Երիտասարդներն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: