ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անիի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ի երեկոյան Մարալիկ քաղաքի Մադաթյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե երկու փաթեթ և պլատիկ մեկ տարա` լցված 5 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներով:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: