ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունիում ծառայություն իրականացրած պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 40-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչներ։ Տղամարդն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։