Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց
Մայիսի 3-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացրին Արմավիրի բաժնի ծառայողների հետ։ Նրանք Լենուղի գյուղում ձերբակալեցին նույն գյուղի 47-ամյա մի բնակչի։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր Ջանֆիդա գյուղի 54-ամյա մի բնակչուհի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները խուզարկեցին նրա տունը։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով ու փաթեթներով 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփի բույսեր, կաթուցիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 54-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: