ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում, ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 01.50-ի սահմաններում Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանում բնակվող երկու երիտասարդի ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրանք խուզարկվել են։ 24-ամյա երիտասարդի մոտ երկու փաթեթ կար՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։