Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում ձերբակալ և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 41-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոնով լցված փաթեթներ և քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: