ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել՝ հայտանբերելով մարիխուանա

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգավետ գյուղի 36-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում:
Հունվարի 6-ին Մրգավետ մեկնած օպերատիվ խմբի բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրեց թղթե փաթեթով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված:
Ըստ նրա` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
36-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: