Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 11-ին արձանագրվել է ավելի քան 10 բացահայտում։ Մասնավորապես, հատուկ նշանակության գումարտակի, Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների, ինչպես նաև Նոր Նորքի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: