«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մարտի լույս 17-ի գիշերը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում հայտնաբերվեցին ու, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին 27 և 24 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկության ժամանակ նրանցից ավագը ոստիկաններին ներկայացրեց թմրամիջոցի նմանվող զանգվածներով 6 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9,5 գրամ, իսկ կրտսերը՝ նմանատիպ զանգվածներով 2 փաթեթ՝ 3,5 գրամ քաշով։ Նրանք ներկայացրել են նաև մոխրացած հետքերով մեկական կաթուցիչ։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: