Թալինի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացնելով, Թալին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ և երկաթյա աղաց։ Տղամարդու հայտնածով՝ տանը կից շինությունում կանեփ ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ նշված շինության զննությամբ հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի կանեփ։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: