ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արթիկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 16-ին Արթիկի քրեական հետախույզները Նոր Կյանք գյուղ տանող ճանապարհից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Արթիկ քաղաքի 24 տարեկան երկու բնակչի։
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դարչնագույն զանգվածով երկու փաթեթ: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, գնել էր Տելեգրամ ալիքի միջոցով։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 կաթուցիչ և թղթե փաթեթով կանեփանման, մանրացված, չորացված զանգված։ Ըստ վարորդի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: