Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է. Արմավիրի ոստիկանների բացահայտումները
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկապահակետային դասակի ծառայողները ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Արմավիր քաղաքի 5-րդ փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Նալբանդյան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Երկրորդ դեպքում համայնքային ոստիկանները և պարեկապահակետային դասակի ծառայողները Արմավիրի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել են 24-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինի զանգվածով փաթեթ և մարիխուանայի ածխացած զանգվածով ապակյա գլանակ։
Հաջորդ դեպքում Երևանյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում իրավապահները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 27-ամյա և 28-ամյա 2 երիտասարդների։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: