Տավուշի ոստիկանները թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մարտի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արծվաբերդ գյուղի 58-ամյա մի բնակչի: Ոստիկանների կասկածը, որ նա ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ, հիմնավոր էր: Բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ` ավելի քան 7 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնեց, որ մարիխուանայի հումքը հավաքել էր իր հողամասի եզրին վայրաճ կանեփի թփերից:
Զանգվածն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: