Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին
14.02.2023 16:03
Թմրամիջոցի հայտնաբերում

Փետրվարի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Աշտարակի Գրիգոր Նարեկացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են ծխախոտի տուփ, որի մեջ կային մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացված հետքերով ապակե գլանակ:
Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված կանեփի վայրաճ թփերից:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: