Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 16-ին և 17-ին արձանագրվել է ավելի քան 10 բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Մալաթիայի, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի բաժինների, Չարբախի բաժանմունքի, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ, ինչպես նաև՝ մեթադոն։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: