Ապօրինի թմրաշրջանառության դեպք Օհանավան համայնքում
24.03.2023 17:07
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 23-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված, մանրացված զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։ Այն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի աոթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: