1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարոնի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի:

Ըստ նրա` փաթեթներից հինգում մարիխուանա է, յոթում` «էքստազի» տեսակի թմրամիջոց: Նա հավելել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տելեգրամյան կայքէջի միջոցով և նախորդ օրը ցերեկը վերցրել մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի 52 հասցեի մոտի թաքստոցից:
Ըստ նախնական տեղեկությունների` 31-ամյա երիտասարդը 28-ամյա մտերիմի հետ ու նրա մեքենայով գնում է Վանաձոր` ձեռք բերած թմրանյութը տելեգրամյան միջոցներով իրացնելու նպատակով: Մինչ հյուրանոցում տեղավորվելը` նրանք հասցնում են Վանաձորի որոշ հատվածներում, հատուկ թաքստոցներում տեղադրել թմրանյութով փաթեթներ:
31-ամյա երիտասարդը պատրաստակամություն է հայտնել ցույց տալու մարիխուանայով լցված 12 փաթեթի թաքստոց: Նաև հավելել է, որ հյուրանոցում թմրանյութ է օգտագործել ու հյուրասիրել ընկերոջը, իսկ թմրամիջոցի մնացած մասն էլ դեռ հյուրանոցի պահարանում է:
Երիտասարդների մոտ նաև հայտնաբերվել ու առգրավվել են բջջային հեռախոսներ:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: