1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել. 55 ու 59-ամյա երկու օշականցի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ:
Նույն օրը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում օշականցի տղամարդիկ ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։
Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին հեղուկ զանգվածով պլաստմասե տարա և ծալովի դանակ։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մեթադոն է՝ անձնական օգտագործման համար:
Պարզվեց, որ մեթադոնը նրան իրացրել էր Այգեշատի 57-ամյա բնակիչը, որը նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Տղամարդիկ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվեցին քննչական բաժին։ Օշակացնի 59-ամյա և այգեշատցի 57-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն կատարվեց այգեշատցու տանը և կից օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 28 գրամ կանեփանման զանգված:
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: