ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչ և փամփուշտներ՝ գերեզմանատան մոտ

Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Ապարան քաղաքի գերեզմանատան վերջում զենք-զինամթերք կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ «RYTHON 357» «357 MAGNUMCTG» գրառումներով, թմբուկի մեջ մեկ կրակված փամփուշտ, 1 պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 68 և 7.62 մմ տրամաչափի 74 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: