ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց՝ 25.000 դրամով

Ապրիլի 12-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Պարույր Սևակ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Տիգրան Գ.-ին և 1992 թ. ծնված Տիգրան Պ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ թմրամիջոցը ապրիլի 11-ին, ժամը 23.00-ին, Պ. Սևակի փողոցում 25.000 դրամով իրեն վաճառել է 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Ոստիկանության ծառայողները Ժամը 09.00-ին Երևանի Դ. Անհաղթի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գոռ Մ.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նշված թմրամիջոցը ապրիլի 11-ին 25.000 դրամով ձեռք է բերել ոմն Լիպոյից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լիպոյի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: