ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց են օգտագործել և թունավորվել

Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն և Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում ոմն Հենզելի կողմից թմրամիջոց հյուրասիրելու և այն օգտագործելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենզելի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: