Թմրամիջոց՝ քարի արտադրամասից
Մարտի 28-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ, քար կտրող մեքենայի վրայից, հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով:
Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965 թ. ծնված Ալբերտ Ա.-ին:
Նույն օրը, ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: