ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թումանյանում

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թումանյանում

Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Թումանյան քաղաքի 11-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Տիգրան Յ.-ն, որը հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 175-րդ (Ավազակությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: