Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թումանյան փողոցում
16.07.2021 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, էրեբունու և Մասիսի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Թումանյան փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մասիս Չ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ ծալովի դանակ:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մասիս Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Մասիսի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: