Թունավորման դեպք մանկապարտեզում
29.11.2014 13:50
Թունավորում
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ին, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մանկապարտեզի 9 երեխա փսխումով, ջերմությամբ և ցնցումներով տեղափոխվել են բուժօգնության:
Պարզվել է, որ նույն օրը մանկապարտեզ հաճախող 12 երեխա նախնական` սննդային թունավորումով Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: