ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում՝ տնայնագործական եղանակով պատրաստված սննդից

02.03.2015 11:02 Թունավորում

Մարտի 2-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1979 թ. ծնված Գառնիկ Ա.-ն, 1983 թ. ծնված Զոյա Կ.-ն, 2004 թ. ծնված Սիմա Ա.-ն և 2006 թ. ծնված Ասատուր Ա.-ն:
Պարզվել է, որ մարտի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տնայնագործական եղանակով պատրաստած «պիցցա» ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: