Թունավորում՝ փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից
23.03.2015 12:11
Թունավորում
Մարտի 23-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Զորիկ Շ.-ն, 1992 թ. ծնված Լորիս Շ.-ն և 1995 թ. ծնված Աշխեն Ա.-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը, փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: