1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թունավորումներ գազի արտահոսքից

18.03.2019 17:16 Թունավորում

Մարտի 18-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են մարտի 17-ին, ժամը 20.00-ին, Սիսվան փողոցի թիվ 2/1 տանը՝ ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գառնի գյուղի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի գազի արտահոսքից:
Նշանակվելու է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տվել Գեղադիր գյուղի մի բնակչուհու: Այնուհետև ժամը 17.30-ին նույն ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2 անչափահաս, որոնք, ըստ ծնողի հայտարարության, տանը վատ են զգացել:
Նշանակվելու է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Երևանյան խճուղու 159 շենքից բուժօգնության են տեղափոխվել 6 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը ժամը 00.30-ի սահմաններում, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից՝ շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: